Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել Գյումրու սպանության փաստով

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել Գյումրու սպանության փաստով
13.01.2015 | 12:02

Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են նախագահի անմիջական վերահսկողության ներքո: Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ